Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է բանկային ոլորտում, «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ն կիրառում է իր հաճախորդներին վերաբերող տեղեկությունների գաղտնիության, ամբողջականության պահպանման համար անհրաժեշտ միջոցառումներ և միջոցներ:
Իր հաճախորդներին բարձր որակի ծառայություն մատուցելու և տեղեկատվական սպառնալիքներից պաշտպանելու համար «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ն իր գործունեության մեջ կիրառում է նորագույն սարքեր, տեխնոլոգիաներ և լավագույն ընկերությունների կողմից մշակված ծրագրային ապահովում:
«Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ն իր գործունեության անընդհատության ապահովման համար ստեղծել է պահուստային տարածք և տեղեկատվական համակարգեր:
Վերոնշյալի ապահովման և մշտապես իր կողմից մատուցված ծառայությունների որակի և անվտանգության բարելավման նպատակով «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ի ղեկավարությունը որոշեց ներդնել Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 27001 ստանդարտի պահանջներին համապատասխան:
ՆՊԱՏԱԿ
Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի նպատակն է` ապահովել «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ի, ներառյալ հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը, գործունեության անընդհատությունը և նվազեցնել կորուստների ռիսկը` տեղեկատվական անվտանգության միջադեպերի և դրանց հնարավոր ներգործության կանխման միջոցով:
Տեղեկատվական անվտանգության քաղաքականության նպատակն է պաշտպանել «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ի տեղեկատվական ակտիվները ներքին, արտաքին, կանխամտածված և պատահական բոլոր սպառնալիքներից:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1- Տեղեկատվական անվտանգության քաղաքականությունը երաշխավորում է.
- տեղեկատվության պաշտպանությունը ցանկացած ոչ արտոնված օգտագործումից,
- տեղեկատվության գաղտնիության ապահովումը,
- տեղեկատվության ամբողջականության պահպանումը,
- բիզնես գործընթացների համար տեղեկատվության հասանելիության պահպանումը,
- համապատասխանությունը օրենսդրական և կանոնակարգող պահանջներին,
- գործունեության անընդհատության պլանների մշակումը, պահպանումը և փորձարկումը,
- տեղեկատվական անվտանգության ուսուցման հասանելիությունը բոլոր աշխատակիցների համար:
2- «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ում մշակվում և ներդրվում են Տեղեկատվական անվտանգության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ ընթացակարգերը:
3- Ապահովվում են տեղեկատվության և տեղեկատվական համակարգերի հասանելիության բիզնես պահանջները:
4- Տեղեկատվական անվտանգության քաղաքականության պահպանման և ներդրման ընթացքում օժանդակության և խորհրդատվության համար պատասխանատու է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի կառավարիչը:
5- «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ի բոլոր ղեկավարները ուղղակի պատասխանատվություն են կրում Տեղեկատվական անվտանգության քաղաքականության իրականացման և իրենց ենթակայության տակ գտնվող աշխատակիցների կողմից սահմանված պահանջներին համապատասխանության համար:
6.Տեղեկատվական անվտանգության քաղաքականության կատարումը պարտադիր է:
Սույնհայտարարագիրըմշակվելէհաշվիառնելով «ՄելլաթԲանկ» ՓԲԸ-իՏեղեկատվականանվտանգությանքաղաքականությունը, որը տեղադրված է բանկի հաճախորդների սպասարկման սրահում և հասանելի է բանկի բոլոր հաճախորդներին: